ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կվերադառնա՞ երկաթե ցուլը

Կվերադառնա՞ երկաթե ցուլը
26.10.2015 | 13:43

«Մոսկվա» կինոթատրոնին հարակից Շառլ Ազնավուրի հրապարակը զարդարող երկաթե ցուլի բացակայությունը անհանգստացրել է մեր քաղաքացիներին: Քանդակի հեղինակ, նկարիչ-քանդակագործ Արա Ալեքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակավորապես ցուլը Մարսելում ներկայացված է ցուցահանդեսի: Ժամանավոր է բացակայությունը: Բայց եթե ինչ-որ մեկը ցանկանա գնել, դեմ չի լինի: «Հնարավոր չէ՞ գնել մեր քաղաքի համար, մանավանդ երևանցիները շատ են սիրում ձեր աշխատանքները»,- հետաքրքրվեցի:

«Այդ հարցը պետք է տալ քաղաքապետարանին, ես չեմ խնդրի, որ գնեն իմ գործերը, փոխարենը երկաթներ եմ հավաքել և աշխատում եմ նոր գործի վրա, որ եթե ցուլը հետ չգա, նոր գործով ներկայանամ իմ քաղաքացիներին»,- ասաց Արա Ալեքյանը: Թե ով կլինի Երևանի երկաթե նոր բնակիչը, դեռ չի որոշել: Մետաղյա քանդակները զերծ չեն մնում նաև ոտնձգություններից:


«Որոշ երիտասարդներ չեն պատկերացնում, որ դա քանդակ է: Հատկապես սարդի պարագայում, բարձրանում էին վրան, ուժ փորձում, ճաքեր էին առաջացել»,- ասաց զրուցակիցս, անդրադառնալով «Ինչպե՞ս պետք է պաշտպանել երկաթե քանդակը» հարցին՝ ասաց, որ վերաբերմունք է պետք:

Քաղաքապետարանը պետք է անի: Երեկոյան քանդակը չի երևում մթության մեջ: Մի անգամ դիմել է, նրանք էլ իրենց կողմից «դիմել են» «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենին, որ լույսեր դնի արձանի վրա: Տեղադրված մեկ-երկու լույսը, իհարկե, դրությունը չի փրկում:


Մի ժամանակ տեսանյութ հայտնվեց համացանցում, որտեղ սարդը շարժվում էր: Իհարկե, շարժվող երկաթե սարդը տեխնիկական հնարք էր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ